ՄամուլՏեսանյութ

Երշիկ, թե՞ պարարտանյութ. ինչից է մահացել 4-ամյա երեխան

Թունավորվել են ընտանիքի բոլոր՝ 7 անդամները, հայրը, մայրն ու 5 երեխաները. փոքրը՝ մեկ ամսական, մեծը՝ 11 տարեկան։ Ուրբաթ երեկոյան ընթրել են Շինուհայրի իրենց տանը, մի քանի ժամ անց տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

4 տարեկան աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել: «Չորս տարեկան երեխան ընդունվել էր արդեն կլինիկական մահ ախտորոշումով, այստեղ արձանագրվել է կենսաբանական մահը, 9 տարեկան երեխան ընդունվել է ծայրահեղ ծան վիճակում՝ սուր շնչառական անբավարարությունով՝ 3-րդ աստիճան:

Իրա մոտ կատարվել են ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, հիվանդը միացվել է արհեստական շնչառության սարքին ու տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց», – «Ազատության» հետ զրույցում ասաց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը:

Կիսվել էջում