Երկրապահները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մեկնեցին առաջնագիծ (Տեսանյութ)

Երկրապահները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մեկնեցին առաջնագիծ (Տեսանյութ)

Երկրապահ կամավորականների միությունում այս օրերին զանգերն ու կամավորների մուտքն աննախադեպ է: Դիմում են առաջնագիծ մեկնելու, հնարավոր ամեն ինչով օգնելու նպատակով: Օգնում են ով ինչով կարող է՝ դասավորում են զինվորի անհատական բժշկական պայուսակներ, հագուստ, ծխախոտ, սնունդ ու ջրեղեն են բաշխում:

Շատերն էլ կամավորագրվել են եւ համալրելով ԵԿՄ հատուկ վաշտի, Պատանի, Երիտասարդ երկրապահների շարքերը արդեն մի քանի օր է մասնակցում են Երկրապահ կամավորականների միությունում առաջին բուժօգնության, զենքի հետ ծանոթության, զենքի տիրապետման, օգտագործման դասընթացներին:

ԵԿՄ

Երկրում ռազմական դրություն է, սակայն անկախ ամեն ինչից, կարեւորելով մեզանից յուրաքանչյուրիս պատրաստվածությունը, կարեւորելով երկրապահի սրբազան գործը շարունակելու փաստը ԵԿՄ-ում չեն դադարելու նման դասընթացները: Որպեսզի հետագայում բոլորս պատրաստ լինենք հնարավորությունների չափով օգնության հասնելու հայ զինվորին, կամավորին, ազատամարտիկին, քաղաքացուն:

Վերջին հրահանգները տալուց հետո արդեն մի քանի օր է առաջնագիծում մեր երկու հայրենիքների համար պայքար է մղում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Էսօր ամեն մեկիցս ա կախված մեր երկրի ապագան»,- այսպիսի կոչով է դիմել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ Արցախ մեկնող երկրապահներին։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում