Երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացել․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ։ Ուզում եմ ֆեյքերին (Չնայած, էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց սահմրկեցուցիչ վտանգի մասին խոսել։ Ուրեմն, ձեր հետ ծանոթանում է մի սենց ծիտ։ Կամ նման, բայց արական սեռի մի գազան հմայիչ դեմք։ Հետո ձեզ սկսում է շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսացնել։

Մի պահ գործը հասնում է վիդեոչաթով իրար տեսնելուն, հետո ավելի համարձակ շփմանը վիդեոյով։ Իսկ հետո ձեզ գրում է էդ ծիտը ու ասում, որ ձեր շատ անհարմար տեսքով վիդեոչաթը ինքը ձայնագրել է։ Ու հիմա կուղարկի ձեր բոլոր ընկերներին եւը բաց կտեղադրի ցանցում։

Ու դա չանելու դիմաց ուզում է գումար։ Եթե փորձեք դեակտի լինել ֊ որ ձեր ընկերներին չգտնի ֊ շատ իզուր եք տենց անում։ Ինքը նախորոք ձեր ընկերների ցանկը հավաքել, պահել է։ Կարճ ասած, երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացվել՝ բառիս բուն իմաստով։

Օրինակ, էս ծիտը, որը ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում։ Նենց որ հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում֊հում։ Բայց հատուկ մի սեւեռվեք իրա վրա, էսօր ինքն ա, վաղը ՝ ուրիշ մեկը»։

Հարգելի հայրենակիցներ։ Ուզում եմ ֆեյքերին (Չնայած, էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց…

Gepostet von Samvel Martirosyan am Dienstag, 12. Februar 2019