Երկիրը վաղ թե ուշ «կընկնի» արևի վրա․ գիտնականներ

Երկիրը վաղ թե ուշ «կընկնի» արևի վրա․ գիտնականներ

Ըստ գիտնականների՝ Արեգակը դանդաղ, բայց ճշգրտորեն դեպի իրեն է ձգում մեր մոլորակը: Եվ մի օր երկնային լուսատուն վերջնականորեն իրեն կձգի և կկլանի երկիրը:

Համաձայն Փոյինթին-Ռոբերթսոնի ազդեցություն կոչվող երևույթի՝ ոչ միայն մեր մոլորակը, այլև ըստ պարույրի շարժվող բոլոր երկնային մարմինները «ընկնում են» արևի վրա: Եվ որքան առարկան փոքր է, այնքան արագ տեղի կունենա այդ «մերձեցումը», հետևաբար՝ կլանումը:

Միջազգային աստղագիտական միությունը ճշգրտել է Երկիր մոլորակից Արև ընկած հեռավորությունը: Նման ճշգրտում տեղի է ունենում առաջին անգամ: Ըստ այդմ՝ հեռավորությունը կազմում է 149 597 870 700 մ: