Երիտասարդը Մայքլ Ջեքսոնին այնքան նման երգեց, որ 4 ժյուրիներն էլ առաջին նոտայից պտտվեցին ու սկսեցին արտասվել (Տեսանյութ)

Կիսվիր ընկերներիդ հետ

«Ռումինիայի ձայն» մրցույթի ժյուրիի անդամները վեր Էին թռչում երջանկությունից, ծափահարում Էին, վազում դեպի երգիչն ու արտասվում նրա անհավանական կատարումից, և դա իսկապես արժե լսել:

Երգիչ Բոգդան Յոանը «Ռումինիայի ձայն» երաժշտական մրցույթի կույր լսումների փուլում կատարել Է Մայքլ Ջեքսոնի «The Earth Song» երգը: Կադրերում երևում Է, որ ընդամենը երեք վայրկյան անց, երբ Բոգդանն սկսում Է երգել, ժյուրիի բոլոր անդամները շրջվում են դեպի մրցույթի մասնակիցը:

Իրենց գնահատականը տալով երգչին, ժյուրին նրան խնդրում Է երգը կատարել ևս մեկ անգամ, և նա, իհարկե, համաձայնում Է, ինչով ժյուրիին հասցնում Է արցունքների, որոնք թափվում Էին հիացմունքից ու երջանկությունից:

Աղբյուր՝ armenpress.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...