Երթուղային ավտոբուսի վարորդը վարպետորեն ծխում է, խոսում հեռախոսով ու արմունկներով վարում մեքենան (Տեսանյութ)

Երթուղային ավտոբուսի վարորդը վարպետորեն ծխում է, խոսում հեռախոսով ու արմունկներով վարում մեքենան։ Սա տեղի է ունեցել Երևանում։

Այս ամենը նկարել և համացանցում է տեղադրել ֆեյոբուքյան օգտատեր Մարինա Հարությունյանը։

Տեսանյութին կից գրել է․«Այս վարորդին տեսեք… և վարում է, և ծխում, և հեռախոսով խոսոմ ու ոչ մեկ չի բողոքում, անգամ իջնելու պատրաստվող հղի կինը…»։