ՄամուլՏեսանյութ

Երեք պոստ բլոկադայի մեջ է եղել, երեքից ողջ մարդ չի մնացել. Արցախում զոհված Սամվելի ընկեր

Երեք պոստ բլոկադայի մեջ է եղել, երեքից ողջ մարդ չի մնացել. Արցախում զոհված Սամվելի ընկեր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հոկտեմբերի 9-ին հուղարկավորել են 20 օր առաջ Արցախում զոհված եղբայրներին:

«Ես Սամվել Ստեփանյանի մարտական ընկերն եմ, միասին պոստ ենք պահել, պայմանագրայիններ էինք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում News.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Ստեփանյանի մարտական ընկեր Ռադիկ Մաթևոսյանը: 

«Իրենք այնտեղից էին, մենք էլ Էջմիածնից էինք գնում միասյն հայրենիքի սահմանը պահելու; Նոյեմբերի 29-ին գնացել եմ, համար մեկվ, եկել եմ ապրիլին, 4-5 ամիս բլոկադայի մեջ եմ մնացել:

Ես իմ մարտական ընկերոջը չէի թողնի մարտի դաշտում, ուղղակի ընտանեկան պայմաններով պայմանավորված դուրս եկա: Սամվելը մեր վաշտի վարորդն է եղել: Էդ ինքն է անձրեւին, ցեխին, քամուն ու փոշուն, իր մեքենայով տղերքին հանել պոստեր ու իջացրել:

Երեք պոստ բլոկադայի մեջ է եղել «Եղնիկներում»: Սամվելն էլ նոր մեքենա էր գնել, բայց չվայելեց, մեր ընկերներն են մեքենան բերել:  Զանգել եմ, հարցնում եմ՝ տղերքից ինչ կա, Սամվելից ինչ կա: Ասացին, որ երեք պոստից մարդ չի մնացել: Ամեն պոստը միջինը 7 հոգի են»,- պատմեց Ռադիկ Մաթեւոսյանը:

«Սամվելը շատ մարդամոտ էր, ընկերասեր: Իրենց տանը ինչ եփվել է, հաստատ մենք էլ ենք իր մոր սարքած ուտելիքից կերել: Այսպես չպետք է լիներ»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով