Մամուլ

Երեկոյան կարելի է մի փոքր զովանալ. Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան կարելի է մի փոքր զովանալ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հայաստանի տարածքում հունիսի 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ին և 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Կիսվել էջում