Մամուլ

Երեխա է մնացել մետրոյի վագոնի դռան արանքում

Երեխա է մնացել մետրոյի վագոնի դռան արանքում

Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչուհի Ալմաստյանը հայտնում է, որ երեխա է մնացել մետրոյի վագոնի դռան արանքում:

«Երևանի Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանում մայրը երկու կամ երեք փոքրահասակ երեխաների հետ վագոնից դուրս գալիս չհասցրեց վերահսկել երեխաներին և վագոնի դռները փակվեցին, երեխաներից մեկը մնաց դռան արանքում։ Բարեբախտաբար, երեխային ոչինչ չպատահեց, վախեցել և լացում էր:

Այս ամենի մեջ զավեշտը գիտեք որն էր Մետրոպոլիտենի աշխատակիցը, որը վերահսկում է, թե գնացքը երբ շարժվի և հետևում է անվտանգությանը ձայնը գցել էր գլուխը, որ ինքը պարտավոր չէ, վերահսկել բոլոր երեխաներին։

Այսինքն ինչ է ստացվում ըստ աշխատակցի տրամաբանության, այդտեղ իրենց գործը փայտիկ հանել իջեցնելն է, իսկ թե օրինակ դռների արանքում քանի երեխա կմնա, էդ միայն ծնողի պարտավորությունն է»։

Կիսվել