Շոու-բիզնես

Երեխաների ամենամեծ պաշտպանը, ով ամեն ինչ արեց համայն աշխարհի երեխաների համար, բայց մեղադրվեց երեխաներին պղծելու մեջ

Թամար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեխաների ամենամեծ պաշտպանը, որ ամեն ինչ արեց համայն աշխարհի երեխաների համար և մեղադրվեց երեխաներին պղծելու մեջ, այ, այսքան անարդար կարող են լինել մարդ արարածները: Ինքն էլ մանկություն չունեցած մի երեխա էր:

Ի դեպ, մի անգամ, երբ հարցրեցի Մհերին՝ ո՞նց ես դիմանում քո փառքին, նրանը իսկապես փառք էր, քմծիծաղով ասաց՝ ախմախ բան ա, ամեն մարդ էլ ունի փառք, մասշտաբներն են տարբեր, հարաբերական ա, նայեց հեռուստացույցին, էկրանին Մայքլ Ջեքսոնն էր, ասաց՝ բա էս տղեն ինչ ասի, հետո դադարից հետո, ասաց՝ բա Քրիստոսն ինչ ասի:

Այս պատմությունը, եթե ինձնից բացի ինչ որ մեկը պատմել է, ուրեմն ինձնից է լսել, քանի որ ինձնից բացի ուրիշ մեկը չկար այդտեղ՝ այդ պահին, բայց ես չեմ զայրանում, որ գողանում են հուշերս, իմ ամեն ինչն են գողացել կյանքում, ամենից շատ մտքերս:

Դե, վերջերս էլ պարզվեց, որ բոլորը համատարած հեղափոխական են, թե ինչու էին լռել, չեմ հասկանում: Ինչևէ, Մայքլը հանճար էր և ես հիանում եմ նրա գոյությամբ ու նաև չգոյությամբ: Հունիսին մի հաղորդում իմ Զրույցներից կնվիրեմ նրա արտառոց և արտակարգ կյանքին:

Իսկ առայժմ նրա երգով և իմ անունից շնորհավոր բոլոր երեխաների տոնը, նրանք պիտի պաշտպանված լինեն ամենուր: ՙՙ Ամեն երեխայի ծնունդ փաստում է, որ Աստված դեռ չի հիասթափվել մարդկությունից՚՚ աս ասել է Ռաբինդրանաթ Թագորը»:

Կիսվեք էջում