ՄամուլՏեսանյութ

Երեխաները պատրաստակամ օգնում են աղետից տուժած բնակիչներին (Տեսանյութ)

Երեխաները պատրաստակամ օգնում են աղետից տուժած բնակիչներին (Տեսանյութ)

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։

Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30 հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։

Ներկայում կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։

Կիսվել էջում