Երեխաները կարդալ չգիտեն, թե չէ հիասթափություն կապրեին իրենց ուսուցչից. Ինչպե՞ս է ատեստավորվել այս ուսուցչուհին

Ֆեյսբուքյան օգտատեր Կորյուն Շեկոյանը իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ տարրական դասարանի աշակերտի տետրից մեկ էջ է: Այդ էջի վրա երևում է երեխայի կատարած աշխատաքը և ուսուցչի գրի առած գովասանքը՝ աշակերտին, ով դեռ նոր հայոց տառերն է սովորում:

Կորյուն Շեկոյանը լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Կետցե՛ աին դպռոցը, վոր վաղ նէ գալու…

Հ.Գ. լավ է, որ երեխաները կարդալ չգիտեն, թե չէ խորը հիասթափություն կապրեին իրենց ուսուցչից… Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչպե՞ս, ի՞նչ ձևով կարող է ծնողը վստահ լինել, որ իր երեխան աշակերտում է գրագետ, կիրթ, մանկավարժական հմտություններ ունեցող ուսուցչին…»:

Այս լուսանկարն ու օգտատիրոջ գրառումը չվրիպեց Անահիտ Բախշյանի աչքից, ով այն կիսվեց իր ֆեյսբուքյան էջում՝ կից կատարելով հետևյալ գրառումը, այս ամենի վերաբերյալ.

«Գիտեմ, որ այս ուսուցչուհին աշխատում է Երևանի թ. 155 դպրոցում ու ծնողերն իրենց երեխային այդ դասվարի մոտ չեն ուզում ուղարկել, մի՞թե իրավացի չեն ծնողները: Ինչպե՞ս է ատեստավորվել այս ուսուցչուհին: Կարծում եմ այս հարցը պետք է հետաքրքրի քաղաքապետարանի կրթության վարչությանը»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...