Երեխայի օրորոցը հանկարծակի բռնկվել է. 6 ամսական տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։

Երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։

Ժամեր անց երեխային «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ տեղափոխել են Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։