Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…

Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա: Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանեց: Սիրո և համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց: Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է: Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:

Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել: Ներդրումներ պետք է լինեն, չկան: Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է: ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է: ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:

Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»: