«Երբ հայրդ վերադառնա տուն կոչդ ուղղիր իրեն»․ Անահիտ Մութաֆյան

«Երբ հայրդ վերադառնա տուն կոչդ ուղղիր իրեն»․ – այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«Այսօր կրկին մեգա քաղաքագետ Մարիամ Փաշինյանը կոչով հանդես եկավ և կոչ արեց մեզ բոլորիս պատասխանատվություն կրենք մեր ասածների համար և խորը շունչ քաշենք…

Լավ փորձենք հասկանալ այս երիտասարդ աղջնակի կոչը, բայց Մարիամ ջան հուշեմ քեզ, որ դու կոչիդ հասցեատիրոջն ես սխալ ընտրել։

Երեկոյան, երբ հայրդ վերադառնա տուն կոչդ ուղղիր իրեն, հարցրու թե ինչու՞ չի կատարում իր խոստումները որոնց շնորհիվ հասավ վարչապետի աթոռին, հարցրու հայրիկիդ թե ինչու՞ մինչ այսօր էժանացնում գազը, որը ևս խոստացել էր, ինչու՞ չի էժանանում հոսանքը, հացը, ուր՞ կորցրեց կախարդական փայտիկը։

Մարիամ ջան ախր, երբ մյուսներին կոչ ես անում պատասխանատվություն կրել իրենց խոսքերի համար հիշիր այն ստերը որոնք հնչում են ընտանիքիդ կողմից, իսկ խորը շունչ քաշել խորհուրդ կտամ քեզ, խորը շունչ քաշի ու հանգիստ նստիր տեղդ, վայելիր այն ինչ ունես այսօր վաղը կարող է ուշ լինել։ Ու քիթդ մի մտցրու մեծերի գործերի մեջ»։