Երբ իշխանական պատգամավորները աշխատանքի ժամանակ հարբոցիների մեջ են (ֆոտո)

Երբ իշխանական պատգամավորները աշխատանքի ժամանակ հարբոցիների մեջ են

Ֆեյսբուքյան օգտատեր Լիաննա Մանուկյանը իր էջում գրում է.

«Ֆոտոշոփի հարբած արքաները

Նկար 1 — կոնյակ ԿԱ՛
ՀՈՊԼՅԱ՜
Նկար 2 — կոնյակ ՉԿԱ՛

Երբ իշխանական պատգամավորները աշխատանքի ժամանակ հարբոցիների մեջ են։

Այս դեպքում նորմալ է, որ պետք է սահմանադրական կարգ տապալեն։

Ռուբեն Ռուբինյանը չկարողանալով թաքցնել անթաքույց ուրախությունը՝ ղեկավարի հրամանը ըստ պահանջի կատարելու համար, ալկոհոլի ազդեցության տակ գլուխը կորցրած նկար է հրապարակում։

Հետո հասկանում է, որ այդ նկարով հպարտ քաղաքացիները կտեսնեն, որ հերիք չէ մեր քայլող պատգամավորը «Նաիրի» կոնյակ է խմում, ինչը ցավոք սրտի ոչ բոլորի գրպանին է հասանելի, դեռ մի հատ էլ խմում է աշխատանքի ժամին ու խմիչքի ազդեցության տակ որոշում կայացնում մի ամբողջ ազգի համար։

Հասկանալով մեծ բացթողումը նկարը հեռացնում է իր էջից ու նոր նկար հրապարակում արդեն նկարից կոնյակի շիշն ու բաժակները ֆոտոշոփով կտրած։

Ես իրավունք ունեմ մտածել, որ օրեր առաջ երբ այս երիտասարդ պատգամավորը շատ համարձակ կերպով արտահայտվեց Գագիկ Ծառուկյանի մասին, այդ ժամանակ ևս գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ։

Պատգամավորին փոխանցեք, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը չի մեղմացնում պատիժը, թե մեծերի մասին արտահայտվելու և թե սահմանադրական կարգը տապալելու համար։

Հ.Գ քո դատին <«Նաիրի»-ով եմ գալու

Հ.Գ. ժողովրդին այսքան սուտ կերակրելուց առաջ հիշեք որ իմ նման շատ մարդիկ կգտնվեն ովքեր Ձեր ամեն քայլ պիտի նկատի ու ժողովրդին ապացուցի որ դուք անազնիվ եք ձեր ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ

Դմփ դմփ ԳԸԳԸՄՓ»: