Երբ է գործի դրվում ՔՊ-ի ծանր հրետանին. ով է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը

Երբ է գործի դրվում ՔՊ-ի ծանր հրետանին. ով է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը

ArmLur.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութայն նախընտրական ցուցակի 21-րդ համարը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է:

ArmLur.am-ը ներկայացնում է Ջուլհակյանի կենսագրությունը, անցած ուղին ու կատարած աշխատանքը:

38-ամյա պատգամավոր Ջուլհակյանը ծնվել է Երեւանում, սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում: 2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2019 թվականի հունվարի 11-ը եղել է Երևանի ավագանու անդամ, այնուհետեւ եկել է խորհրդարան:

Իմքայլական պատգամավորները Արուսյակ Ջուլհակյանին ճանաչում են, որպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ամենահավատարիմ անձանցից, որը մշտապես եղել է նրա ջատագովը ու ամեն հարցում սատարել նրանց: Բայց հայրենի իշխանության ֆրակցիայում հայտնվելուց հետո Ջուլհակյանը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ, այժմ ամեն հարցում սատարում է միայն Նիկոլ Փաշինյանին:

Խորհրդարանում իմքայլականներից ոչ շատերի հետ է Ջուլհակյանն այս երեք տարիների ընթացքում շփում, պատգամավորը մտերիմ է մի քանի հոգում հետ, որոնցից մեկն էլ իմքայալական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ, որին «տեղափոխեցին» գործադիր մարմին:

Ըստ իշխանական ֆրակցիայի բնորոշմամբ, եթե անհրաժեշտ է լինում ինչ-որ մի հարցում վատ ելույթներ ունենալ, ընդդիմությանը քննադատել, ապա Ջուլհակյանին «գործի» են դնում: Ի դեպ, Ջուլհակյանը ամենաակտիվ ելույթներն էր ունեում այն ժամանակ, երբ որոշվեց դատական համակարգը վեթթինգի ենթարկել, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Ի դեպ, Արուսյակ Ջուլհակյանը ստացել է 7 մլն 260 հազար դրամ աշխատավարձ, 423 հազար դրամ տրված փոխառություն, 209 հազար դրամ որպես պարտատոմսերի դիմաց ստացված գումար, 14 մլն դրամ գումար եւ 4560 դոլար, 8060 դոլար պարտատոմս Ինեկոբանկից: