Երբ Ալեն Սիմոնյանն ինձ դատի տա, այդ դեպքում կհրապարակեմ պատմածիս տեսանյութը․ Նարեկ Մալյան (Տեսանյութ)

Երբ Ալեն Սիմոնյանն ինձ դատի տա, այդ դեպքում կհրապարակեմ պատմածիս տեսանյութը․ Նարեկ Մալյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Կրկնում եմ`

1. Ալեն Սիմոնյանը փորձել է առանց դիմակի մտնել Մալիբու այգու հարևանությամբ գտնվող Ուրարտու խանութ:

2. Ալեն Սիմոնյանին վռնդել են Ուրարտու խանութից:

3. Ալեն Սիմոնյանը հոխորտացել է խանութում ասելով, թե տեղը չեք բերում:

4. խանութի աշխատողները պատասխանել են, թե շատ լավ տեղը բերում ենք, բայց դիմակի պարտադրանքը ձեր քաղաքական ուժի հորինածն է:
Եթե վերը գրածի մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանի ինձ դատի տալ: Այդ դեպքում կհրապարակեմ պատմածիս տեսանյութը:

Հ.Գ. մի հանգամանք էլ պատմեմ, որը նույնիսկ Ալենը չգիտի: Երբ Ալենին վռնդում են խանութից, խանութում հաճախորդներից մեկը ասում է «լավ դե թողնեիք… չարժեր վռնդել», ինչին խանութի աշխատակիցը պատասխանում է` «ես դեմ չէի ու կթողնեի, դե հիմա մարդ է դիմակը կարող ա մոռացել ա, բայց դե սրանց չգիտեք? կարող ա սարքած էր ու ձևեր էր թափում, որ հետևից պարետատնից մտնեին խանութը փակեին»:

Բարի լույս բոլորին»։