«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է… ». Նարե Գևորգյանը ամենաթանկ ցանկության՝ խաղաղության մասին

«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է… ». Նարե Գևորգյանը ամենաթանկ ցանկության՝ խաղաղության մասին

Երգչուհի Նարե Գեւորգյանը, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ խոսելով իր համար խաղաղության կարեւորության մասին:

«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է… վերջերս ինձ թվում էր, թե շատ լավ յուրացրել եմ երջանիկ լինելու բոլոր օրենքները… Ավաղ…Արժեզրկվեցին ու մեկ վայրկյանում կոտրվեցին ու անհետացան իմ միամիտ ու հասարակ կյանքի պատկերացումներով ստեղծված երջանիկ լինելու ամեն օրենք ու կանոն …

Այսօր ուզում եմ գոնե չարժեզրկվի մեկը՝ հավերժ շնորհակալ լինելու զգացումը… Դեռ չգիտեմ՝ թե քանի — քանի տարեդարձներ կունենամ, բայց այսօր ու այս պահին ունեմ այդ հնարավորությունը քո՛ շնորհիվ, իմ զինվոր: Դուք Կա´ք , Կա´մ Նաեւ Ես: Բայց ձեր կյանքի գնով ապրել չեմ ուզում:

Ցանկությունս մեկն է, ամենաթանկը՝ Խաղաղություն», — հրապարակումը մակագրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:

Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին: