Եվրոպական դատարանը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը

Եվրոպական դատարանը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը

Եվրոպական դատարանը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը:

Հայոց ցեղասպանության

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը որոշել էր Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։