Եվրատեսիլ 2020-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

Եվրատեսիլ 2020-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածուներ։

Այս տարի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունաստանաբնակ Աթենա Մանուկյանը։

Աթենա Մանուկյանը մասնակցել է X Factor բրիտանական շոուում, որտեղ գերել է բոլորին իր կատարումով։

Տեղեկացնենք, որ Եվրատեսիլը այս տարի կանցկացվի Հոլանդիայի՝ Ռոտերդամ քաղաքում։

Աթենան կկատարի «Chains On You» երգը։