Եվրամիությունը պատժամիջոց չի սահմանի Ադրբեջանի նկատմամբ. Բորել

Եվրամիությունը պատժամիջոց չի սահմանի Ադրբեջանի նկատմամբ. Բորել

«Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ ու չի պատրաստվում չեղարկել գազային պայմանագրերն այդ երկրի հետ»:

Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատարը։

Միևնույն ժամանակ Ժոզեֆ Բորելն ընդգծել է, թե դա չի նշանակում, որ էներգետիկ համաձայնագիրը վնասելու է մարդու իրավունքների հարցերին: