Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից:

Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է:

Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: