«Ես և հայրս չենք աջակցում և չենք անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը». Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը՝ Պավել Մանուկյանի որդին, ով «Սասնա Ծռեր»  խմբավորման անդամ է և նույնպես մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ շատ են «Սասնա Ծռեր» կուսակցությանը իմ ու հորս` Պավել Մանուկյանի անդամակցելու մասին ինձ ուղղված հարցերը, որոշեցի բոլորին մեկ հայտարարությամբ պատասխանել:

Ես և հայրս չենք աջակցում և չենք անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը»: