Ես պատրաստ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ ընտրությունների․ Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Ես պատրաստ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ ընտրությունների․ Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

24news.am-ը գրում է․ «Ադրբեջանի ղեկավարն իր ընտանիքի հետ մուտք է գործում ՀՀ վարչական տարածք, զվարճանում, ծառերին է փաթաթվում, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի բարեհաճում խոսել այս խնդրի մասին, որն առնչվում է մեր ազգային անվտանգությանը, այլև զբաղված է ընդդիմադիրների ձերբակալություններով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ի՞նչ են նշանակում Սյունիքի համայնքների ղեկավարների ապօրինի քրեական հետապնդումները, որոնք ի պատիվ մեր դատավորների անօրինական ճանաչվեցին։ Հիմա դրա ժամանա՞կն է»,-ասել է Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյան

«Էսօր թշնամին քո հողում զվարճանում է, իսկ դու գոնե մտածես՝ ինչ հակակշիռներ ապահովես, ընկել ես ընդդիմադիրների հետևից։ Աներձագն էլ ասում է՝ լավ են անում: Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանը, և մեր երկիրը ոչ թե գլորվում է, այլ անդունդում է գտնվում։

Այսօր պետք է գնալ այն մարդու կողքին կանգնել, ով ի վիճակի է երկիրն այս վիճակից հանել։ Ես, այո՛, պատրաստ եմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին ու նրա հետ գնալ ընտրությունների»,-նշել է պատգամավորը։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում