«Ես չգիտեի, որ պատգամավորներից ամեն մեկն իր սենյակն ունի»․ Սիս գյուղի Սամվելիկն՝ ԱԺ-ում

«Ես չգիտեի, որ պատգամավորներից ամեն մեկն իր սենյակն ունի»։ Այդ մասին factor.am-ի հետ զրույցում ասաց Սիս համայնքից հայտնի, 10-ամյա Սամվելիկը։

Նա խորհրդարան էր եկել դպրոցական ընկերների հետ՝ ծանոթանալու Ազգային ժողովի աշխատանքին։ «Տեսա, թե որտեղից է երկիրը կառավարվում, որտեղ են իմ շահերը պաշտպանում»,- ասաց Սամվելիկը։

10-ամյա տղան դեռ չի որոշել ապագա մասնագիտությունը, սակայն ասում է՝ ամեն ինչից էլ մի քիչ գաղափար ունի, որպեսզի վաղը, մյուս օրն առանց գործ չմնա։ Սամվելիկը պատմեց նաև, որ հիմա համայնքում ավելի բարձր տրամադրություն է, քանի որ դարուփոս ճանապարհների փոխարեն հարթ ասֆալտ ունեն։

Նրա գնահատմամբ՝ Սիսում ամենամեծը հենց ճանապարհի խնդիրն էր, և դրա լուծումը գյուղի համար փրկություն էր։

Մանրամասները՝ տեսանյութում: