Աշխարհ

Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի տարածքները. Քենեդի կրտսեր

Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի տարածքները. Քենեդի կրտսեր

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում հին հայկական տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային տեղահանման մասին»: Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակման անցավ և տեղահանեց ամբողջ 120 հազար հայ բնակչությանը»,- հավելել է քաղաքական գործիչը։

«Մենք պետք է նաև ուղիներ փնտրենք վերացնելու համար Հայաստանի շրջափակում Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ:

«Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Կիսվել նյութով