Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ունեմ այլ քաղաքական հայացքներ. Խաչատուր Սուքիասյան

Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ունեմ այլ քաղաքական հայացքներ. Խաչատուր Սուքիասյան

Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը:

Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ:

«Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, եւ նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Կիրակի օրն էլ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, ապա ԱԱԾ–ում հարուցված՝ նրան առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածել։