«Ես ոչ-ոքի առջև հաշվետու չեմ»․ Սերգեյը՝ Գոհար Ավետիսյանի հետ բաժանության լուրերի մասին

«Ես ոչ-ոքի առջև հաշվետու չեմ»․ Սերգեյը՝ Գոհար Ավետիսյանի հետ բաժանության լուրերի մասին

Մոսկվայաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ամուսնուց բաժանվել էր դեռ անցյալ տարի, սակայն այդ մասին հրապարակավ որոշել էր խոսել միայն վերջերս։ Դիմահարդարի երկրպագուները դատապարտում են նրա նախկին ընտրյալին։ Սերգեյը երկար լռելուց հետ, որոշեց իր խոսքը ասել։

Սերգեյին սկսեցին մեղադրել Գոհարին երեխայի հետ թողնելու և դժվար պահերին նրան աջակցություն ցույց չտալու մեջ։ Հայտնի ոճաբան Սերդար Կամբարովը, որպեսզի ինչ-որ կերպ աջակցի իր ընկերուհուն, գրառում էր կատարել Գոհարի լուսանկարներից մեկի տակ գրելով՝

«Գոհար, ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացիր։ Գլխավորն այն է, որ բոլորը ողջ են և առողջ, իսկ տղամարդ մենք դեռ կգտնենք»:

Ըստ ամենայնի, այս արտահայտությունը վիրավորել է Սերգեյին և գրառման տակ կտրուկ մեկնաբանություն է թողել.

«Կարծու՞մ ես. քո բախտը բերել է, որ մենք անձամբ չենք ճանաչում միմյանց»: Բլոգերի երկրպագուներն անմիջապես հարձակվել են նրա ամուսնու մեկնաբանության վրա և սկսել են հարցնել բաժանման պատճառների մասին։ Ինչին ի պատասխան Սերգեյը գրել է՝

«Ես ոչ-ոքի առջև հաշվետու չեմ, եթե ​​ինչ-որ մեկը ցանկություն ունի բան ասելու, ապա երեսին կասեմ։ Նույնը պահանջում եմ հարգանք իմ հանդեպ։ Այստեղ գրելու բան չկա, միակողմանի խաղ չկա»,- քննադատություններին պատասխանել է Սերգեյը։

Նշենք, որ Գոհարը սթորիներ էր հրապարակել՝ նշելով, որ այդ պահին, երբ ինքը կարեկցանքի կարիք ուներ, երբ պետք լիներ 8 ժամ տևողությամբ վիրահատություն, միևնույն է, Սերգեյը աչքը չէր կտրում իր հեռախոսից: