Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար․ Թաթա Սիմոնյան

Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար․ Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար, որ ինձ պարգևել եք Դուք Ձեր հրաշալի երգերով:
Վստահ կարող եմ ասել, որ մենք կորցրեցինք մի անփոխարինելի գույն հայ երաժշտության ներկապնակից:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Բորիս Դավիդյանի ( Բոկա ) ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և ամբողջ երաժշտասեր հայ և ոչ միայն հայ հասարակությանը:

Ննջիր խաղաղությամբ հրաշալի մարդ և անկրկնելի երգիչ»: