«Ես միայն սպիտակն եմ տեսնում». Ծառուկյանը՝ սևազգեստ մարդկանց մասին

«Ես միայն սպիտակն եմ տեսնում»: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «սևազգեստ խմբերի» մասին հարցին։

«Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, որևիցե անկարգություն պետք է պատժելի լինի»։

Հարցին՝ ինքը նկատե՞լ է սևազգեստ մարդկանց, որոնք փորձում են անիշխանություն հասատտել երկրում, Ծառուկյանն ասաց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում»։