Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեն փնտրել մինչև էսօր․ Վարդան Ղուկասյան

Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեն փնտրել մինչև էսօր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին կրկին առաջադրի իր թեկնածությունը, Ղուկասյանը պատասխանեց․ «հանգիստ եղեք, թեկնածությունս չեմ դնելու»:

Պատգամավորը վրդովված պատասխանեց նաև ներքաղաքական այլ հարցերի՝ լրագրողներին դիմելով հետևյալ կերպ. «Ձեր տերերին ասեք՝ ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ»: Լրագրողի դիտարկմանը՝ Ձեր տերն ո՞վ է՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, ասաց.

«Իմ տերն Աստված է, իսկ քո տերը, հավանական է, շատերն են: Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեն փնտրել մինչև էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»: