Ես ձեզ չեմ հարգում, հոգու ու գրպանի միջև դուք միշտ ընտրում եք գրպանը. Քրիստ Մանարյան

«Երբ 80-ականների երկրորդ կեսին 2 տարի աշխատում էի Մարզա-Համերգային Համալիրում որպես ռեժիսոր-կազմակերպիչ ու առաջին ռաբիզները փորձեր էին անում էդ շենքը գրոհելու՝ Համալիրի հավաքարարները, ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԸ դեմ էին, որ ռաբիզի ոտքը մտնի էդ տարածք:

Իսկ հիմա տնօրինությունը դռները լայն բացում ա զիբիլի կատուների առաջ, միայն թե փող գա: Ես ձեզ չեմ հարգում, դուք էս ժողովրդի ճաշակը առաջին փչացնողներից եք, հոգու ու գրպանի միջև դուք միշտ ընտրում եք գրպանը, ինչպես ասում ա Հախվերդյան Ռուբոն՝ քաքի վրա պեչատ խփողներ եք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Քրիստ Մանարյանը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...