Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ․ Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ․ Արսեն Թորոսյան

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։   

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։

Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել։

Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։

Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի:

Այս հիվանդության դեմն առնել ոչ մի երկիր չի կարողանալու, եթե նույնիսկ հիմա կարողացել է ժամանակավոր: Միևնույնն է՝ սահմանները, տնտեսությունը, միջազգային շարժը  բացելուն զուգընթաց նորից դեպքերն արձանագրվելու են:

Հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք։ Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասեցին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչեւ աշուն, միգուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին։

Դիմակները այն ժամանակ սուղ էին և պետք էին բուժաշխատողներին, պետք չէր առաջացնել արհեստական դեֆիցիտ շուկայում` սովորական մարդկան կրել տալով դիմակ,  իսկ բուժաշխատողներին թողնել անպաշտպան: Երկրորդ՝ նոր հիվանդության հետ կուտակվում է նոր գիտելիք, նոր ապացուցվողական բազա, որը ցույց է տալիս, թե ինչպես է  այն տարածվում:

Մի քանի ամիս առաջ մոտեցումն այլ էր, ասվում էր, թե ավելի շատ շփման մակերեսներով է վիրուսը տարածվում, հիմա աստիճանաբար ապացուցվողական բազան տանում է հակառակին`ավելի շատ օդակաթիլային եղանակով է վիրուսը հասնում, դրա համար էլ հիմա դիմակների դերը էականորեն բարձրացել է։

Տեսանյութը ստորև