Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել. Էդմոն Մանրուքյան (Տեսանյութ)

Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել. Էդմոն Մանրուքյան (Տեսանյութ)

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԼՀԿ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ վարչապետը գնար հունվարի 11-ին Մոսկվա և հայտարարեր, որ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, և ոչինչ չի ստորագրի, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել, ապա այդ խնդիրն ավելի արագ կլուծվեր:

«Փաշինյանը պետք է ասեր՝ մենք մեր պայմանավորվածություններն արել ենք, դուք ձերը չեք անում, և հետևաբար ես այս փաստաթուղթը չեմ ստորագրում, հիմա վերադառնում եմ Հայաստան, երբ կվերադարձնեք ռազմագերիներին, այս երկրորդ հայտարարությունը ես կստորագրեմ:

Փաշինյան Մարուքյան

Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել իր մոտ, որովհետև ինքն արդեն այդ պարտության սիմվոլն է….:

Էն երկիրը, որը մեր ռազմագերիներին չի տալիս, ի՞նչ երկաթգիծ ենք մենք ունենալու էդ երկրի միջով անցնող, որը մեր ժողովրդի համար լինելու է անվտանգ, երբ մեր ժողովուրդը գիտի, որ իր եղբայրներն ու քույրերը բանտերում են նստած»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև