Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան

Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան

Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել:

Այս մասին այսօր Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը:

Մեր մարզի անվտանգությունն ունի լուրջ խնդիրներ. 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ, պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ:

Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, այս իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել ու նայել, թե ինչպես է օր օրի կործանվում մեր երկիրը»: