Ես լրագրողներին ասելիք ունեմ. նոր զարգացումներ՝ կորած երեխայի գործով

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Այնթապ գյուղի բնակիչ Հայկ Հարությունյանը տնից դուրս էր եկել և այդպես էլ տուն չի վերադարձել, Հունիսի 9-ին «911» ծառայությանը ստացված ահազանգից հետո սկսվել էին որոնողական աշխատանքները։

Հայկի փնտրտուքների մասին լուրերը տարածվել էին ողջ համացանցում, ինչի արդյունքում բազմաթիվ կամավորական խմբեր էին միացել աշխատանքին։ Անցել է 2 ամիս, իսկ Հայկից ոչ մի նորություն։

Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկն աուտիզմ ունի և չի խոսում։

Armday.am-ը կապ հաստատեց երեխայի մոր՝  տիկին Հասմիկի հետ, ով նշեց, որ վսահ է, որ իր որդին ողջ է, և միակ վարկածն այն է, որ նրան ինչ որ մի տեղում պահում են։ Կնոջ միակ ցանկությունն այն է, որ իր որդուն ետ վերադարձնեն, ինչի դիմաց խոստանում է առևանգողներին դատի չտալ։

Հայկ Հարությունյանի մայրը մյուս մանրամասներին կանդրադառնա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։