Ես ընդհանրապես չեմ արձագանքում նման հիմարություններին, բայց այս անգամ պետք էր․ Անգելինա Գասպարյան

Ես ընդհանրապես չեմ արձագանքում նման հիմարություններին, բայց այս անգամ պետք էր․ Անգելինա Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը իր ինստագրամյան սթորի բաժնում լուսանկարներ է տեղադրել, որին կից գրել է․

«Լրատվական կայքերը սնապչատի ֆիլտրերով վիդեո են ստոպ տալիս, սքրին անում ու գցում, տարածելով իբր լիքը փոփոխություններ եմ արել, որ իրենց նյութը կարդան ու ստոպ կադրից մարդիկ ենթադրություն են անում ու իրականում ինձ տեսնելուց զարմանում են, ասում են վայ էս ոնցա էն նկարում նենց էր։

Ես ընդամենը 19 տարեկան եմ, ուշքի եկեք էս ինչ հիմարություններ են, ինչ վիրահատություններ։

Գոյություն ունի մեյք ափ, գոյություն ունեն ֆիլտրներ։ Հույսով եմ խելացի ու գրագետ մարդիկ ամեն ինչ տեսնում են։ Ես ընդհանրապես չեմ արձագանքում նման հիմարություններին, բայց այս անգամ արդեն պետք էր։

Իմ շրջապատը, ընկերները ինձ փոքրուց տեսել են ու գիտեն կարևորը»։