Ես էդ Հրաչուհուն հրավիրում եմ, թող գա այդ նույնն իմ դեմը ասի․ Վահե Հակոբյան

Ես էդ Հրաչուհուն հրավիրում եմ, թող գա այդ նույնն իմ դեմը ասի․ Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն անդրադառանլով Աժ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե երեկ Փաշինյանին հայհոյող սյունեցիներին պիտի այդպես ստորացնելով ձերբակալեն, ասաց.

«Ես էդ Հրաչյա է, Հրաչուհի է, իրեն հրավիրում եմ, թող գա այդ նույնն իմ դեմը ասի, մնացածը կերևա»:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ասել էր՝

«Մի 30-40 խուժանի հավաքելով մի տեղ, կազմակերպեցին այդ, այսպես ասած, անհնազանդության ակցիան: Դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք: Մնացած բոլոր հայհոյանքները, որ ուղղում էին, բառ առ բառ ուղղում եմ նրանց ու նրանց քաղաքական հայրերին»: