«Ես երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը»․ Նազենի Հովհաննիսյանը կեղծիքի զոհ է դարձել․ ֆոտո

«Ես երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը նման կեղծիքներով: ԿԵՂԾԻՔ Է սկզբից մինչև վերջ: Ուշադիր եղեք, որպեսզի չխաբվեք: Ես դեմ եմ անհայտ ծագման, կասկածելի, «նիհարացնող» եսիմինչերի: Առողջ մնացեք։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Համապատասխան ընկերությունը, ապօրինի կերպով մոնտաժելով իմ լուսանկարը, միտումնավոր փորձել է տպավորություն ստեղել հանրության շրջանում, որ ես իբրև գովազդում եմ իրենց ընկերության կողմից ներմուծվող նիհարեցնող սուրճը։

Հաշվի չառնելով օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումները, համապատասխան ընկերությունը փորձել է շահույթ ստանալ օգտագործելով իմ լուսանկարը և գովազի միջոցով ապահովել այդ ապրանքատեսակի լայն տարածումը։

Ուզում եմ նշել, որ անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացներն արդեն կատարված են այդ ընկերությանը իրավական դաշտում պատասխանատվության կանչելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված գովազդները հերքելու, անբարեխիղճ տնտեսական գործունեությունը դադարեցնելու, գործարար համբավն ու պատիվը արատավորելու և մի շարք այլ հիմքերով։

Կարևոր եմ համարում նշել նաև, որ բոլոր իրավական ընթացակարգերը պահպանելով համապատասխան սուրճն արդեն ներկայացված է սննդաբանական փորձաքննության, որի արդյունքները ստանալուն պես ոչ միայն կներկայացնեմ դատարան ալև կհրապարակայնացնեմ։ Իրավական գործընթացների վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ նաև լրացուցիչ տեղեկատվություն» ,-գրել է Նազենին։