Ես գրկեցի նրան ու այնքան հեռու տարա, որ այլևս վտանգ չկար․ 18-ամյա հայ ուսանողը պատմում է՝ ինչպես է Ռոստովում հաշմանդամ կնոջ կյանք փրկել

Ես գրկեցի նրան ու այնքան հեռու տարա, որ այլևս վտանգ չկար։ Արդեն տեղեկացրել ենք, որ Ռոստովի մարզի Ճանապարհային տեխնիկումի 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ Շախտինսկի քաղաքի բնակչուհուն։ Հայ երիտասարդը մանրամասներ է պատմել, թե ինչպե՞ս է նկատել այրվող տունն ու ի՞նչն է իրեն ստիպել՝ վտանգել կյանքը։

Հովսեփն ընկերոջ հետ տուն գնալիս է եղել, երբ բղավոցներ է լսել։ Հովսեփն ու իր ընկերը վազել են տան կողմ։ Դեպքի վայրում հավաքված մարդիկ փորձել են կանգնեցնել երիտասարդներին, բայց Հովսեփն ասել է, որ այնտեղ կարող է մարդ մնացած լինի։ Տղան չի սխալվել, քանի որ այնտեղ հաշմանադամ կին է նստած եղել, որը չի կարողացել ինքնութույն դուրս գալ։

«Ես գրկեցի նրան։ Հետո ընկերս եկավ ու սայլակը վերցրեց։ Մենք կարողացանք տանտիրուհուն իր սայլակով այնքան հեռու տանել, որ այլևս այրվելու վտանգ չկար։ Հավաքվածներն արդեն հրշեջներին էին զանգում։ Վերջիններս արագ եկան ու մարեցին կրակը»,– ասել է նա։