Ես անձամբ մասնակցելու եմ Դաշնակցության հանրահավաքին. Մարգարիտ Եսայան

ArmLur.am-ն այս հարցի մասին խոսեց նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

«Կոնկրետ կուսակցությունից ինձ որեւէ բան չեն ասել` կա՞ որոշում մասնակցելու, թե՞ ոչ: Ըստ էության, ընդհանուր որոշում չկա: Բայց ես անձամբ մասնակցելու եմ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին:

Հետաքրքրություն ունեմ: Ուզում եմ իմանալ` ինչ նպատակով է հանրահավաքը, ինչ ասելիք ունի կուսակցությունը:

Ինձ հետաքրքիր է, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը ինչպիսի քաղաքականություն են որդեգրում այս շրջանում, դրա համար ուզում եմ անձամբ ներկա լինել, լսել, հասկանալ, թե ինչ պրոցեսներ են ընթանում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը: