Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը․ Սոֆի Մխեյան

Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը․ Սոֆի Մխեյան

Այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով երգչուհի Սոֆի Մխեյանը տարբեր ժամանակներուևմ արված լուսանկարներից կոլաժ է ստեղծել, որի լուսանկարներում պատկերված է Նազենի Հովհաննիսյանի հետ։

Հրապարակմանը կից Սոֆին գրել է․

«Կան մարդիկ, որ Աստծուց ստանում են հարազատ հոգու տեսքով պարգեւ, կամ չեն ստանում…

Անվերջ կխոսեն, անվերջ կքննարկեն, անվերջ կարտահայտվեն, լավ ու վատ կանեն, կբամբասեն, հաջորդիվ՝ կմոռանան ու կմեծարեն, չճանաչելով` կգնահատեն… և թո՜ղ….

իսկ էկրաններից դուրս կա մեկ այլ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ… ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ )

Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը, բացառիկ տեսակի հարազատ հոգի, ընկերուհի, վաղուց արդեն քույր…

Շնորհավորում եմ ծնունդդ. Աստված թող Օրհնի ու միշտ Պահապան լինի Քեզ:

Առողջ լինես, երջանիկ և անսահման ուրախ, Աստծո կամոք, թող հարատեւի մեր ընկերությունը, շարունակվի շաաաա՜տ երկար տարիներ:))))

Այսօր՝ Քեզ խենթանալիք Օր) ՆԱԶԵՆԻ»։