Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է․ բայց դա մեզ չի կանգնեցնի․ Ալիև

Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է․ բայց դա մեզ չի կանգնեցնի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր երկրի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է, քանի որ ինքն ավելի ուշ է կոնկրետ այդ տերմինով բնորոշել տրանսպորտային կապ ապահովող նախագիծը, որը, նրա խոսքով, «պետք է իրագործվի»։

«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո, բայց այնտեղ հստակ գրված է, որ տրանսպորտային կապ պետք է հաստատվի Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այդ կապը։

Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար դա ռազմավարական նշանակության նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը։