ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, որ իշխանությունները փորձում են հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը:

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: