Ենոքավանոմ ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է

Ենոքավանոմ ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու և ուղեկցել Ենոքավան գյուղ: