Եղվարդում 28-ամյա վարորդը մեքենայով բախվել է հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

Եղվարդում 28-ամյա վարորդը մեքենայով բախվել է հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 29-ին ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աննա Մնացականյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

արդ

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: