«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (Տեսանյութ)

«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (Տեսանյութ)

«Երկու օր առաջ, երբ ապարանցիները հարցազրույց էին տալիս, անհայտ տեղեկություններով, այնտեղ նաեւ շատ հարցեր քննարկվեցին, հարցեր հնչեցին լրագրողների կողմից իմ եղբոր մասնակցության մասին: Ով առնչվել էր, ինքը դրա պատասխանը տվեց, մնացած առումներով ՔՊ-ական կամ իշխանական, կամ քաղաքական կոնտեքստ դնելը ճիշտ չէ:

Միջադեպին ՔՊ-ական չի եղել, իսկ ազգականի հետ կապված, այնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ: Թե ով ինչ առնչություն է ունեցել այդ միջադեպին, թող քննությունը պարզի»:

Նա վստահություն հայտնեց, որ իր եղբորը եւս անպայման կանչելու են հարցաքննության: Որքանով տեղյակ եմ, բազմաթիվ մարդկանց հարցաքննել եւ հարցաքննում են: Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է եւ դրա հետ կապված մինչեւ հիմա մարդկանց կանչում են հարցաքննության»:

Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ իր ոչ մի հարազատ դեպքի վայրում չի եղել, Մաթեւոս Ասատրյանը պատասխանեց. «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որեւէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի հետ»:

Նա խոստովանեց, որ իր եղբայրը եղել է այնտեղ. «Դա գազալցակայան է, բոլորս էլ կարող ենք լինել այնտեղ: Ձայնագրությունը կա, եթե քննչական մարմինը հարկ համարի, կհրապարակի եւ բոլորս կտեսնեք: Այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավելևս իմ եղբոր մասնակցությամբ: Ես չեմ տեսել, լսել եմ այնտեղ ներկաներից եւ հավատում եմ նրանց»:

Հարցին, իսկ իր եղբայրը եղե՞լ է կրաոցների վայրում, պատգամավորը հտակ պատասխան չտվեց՝ ասելով, թե չի ուզում մտնել մանրամասների մեջ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում