«Եկեք մեկ անգամ էլ դասեր քաղենք»․ Միքայել Պողոսյան (Տեսանյութ)

«Եկեք մեկ անգամ էլ դասեր քաղենք»․ Միքայել Պողոսյան (Տեսանյութ)

«Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, այդքան սեր իր հայրենիքի, գործի, այդպիսի նվիրյալ երևի մեր իրականության մեջ հատուկենտ է:

Մեր ժողովրդի համար մեծ ցավ է, նրա մեղեդիները չեն կարող մոռացվել, ամեն մի հնչյունը նա գրել է ցավով, սիրով, զգացմունքով ու դրա համար էլ դարձել է բոլորինս»,-լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը, ով մասնակցում է կոմպոզիտ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին։

«Եկեք փայփայենք իրար, լսենք իրար, եկեք մեկ անգամ էլ դասեր քաղենք, որովհետև չգիտես վաղվա օրը ինչ է գալու մեր գլխին»։

Տեսանյութը ստորև