Եկել եմ, որ հնարավոր բախումների դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին. Հրաչյա Հակոբյան

Եկել եմ, որ հնարավոր բախումների դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Ժողովուրդը խաղաղ ակցիա է իրականացնում, և դատավորը փորձում է պատուհանից մտնել ներս: Ուղղակի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ պատուհանից ներս մտնի, գնա աշխատանքի: Ակցիայի բնույթը դա է, որ դատավորները պետք է չգնան աշխատանքի»:

Դիտարկմանը, թե ինչ կանի, եթե իրեն էլ թույլ չտան մուտք գործել Ազգային ժողով, Հրաչյա Հակոբյանն ասաց.

«Եթե ժողովուրդը հավաքվի ու ես այլեւս չներկայացնեմ ժողովրդին, եւ ժողովուրդն ինձ չթողնի գնամ աշխատանքի, դա կհամարեմ խաղաղ ակցիա»: